Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Կամ պատասխանատվություն, կամ հրաժարական

Հայաստանի քաղաքական դաշտի անցուդարձում հաճախ է հիշատակվում, օրինակ, որ Հայաստանում ոչ թե նոր են սկսել ընտրություն կեղծել, այլ 1995-96 թվականներից, որ ներկայիս արատավոր խնդիրների, արատավոր համակարգի հիմքերը դրվել են այդ ժամանակներից, որ ներկայիս շատ ու շատ համակարգային արատներ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակների ծնունդ են, որ այդ ժամանակներում են հաստատվել քրեաօլիգարխիկ բարքերը պետական կառավարման համակարգում, և այլն, և այլն:

Այդ մոտեցումները բավական բնութագրական ձևով շարունակում են շրջանառել իշխող վարչակազմի ներկայացուցիչները: Այն, որ Հայաստանի ներկայիս խնդիրները գալիս են անցյալից՝ որևէ կասկած չկա: Ընդ որում, շատ դժվար է նույնիսկ կողմնորոշվել, թե հատկապես որ անցյալից, որովհետև Հայաստանի ներկայիս գլոբալ խնդիրների արմատների մի մասը կարող է հասնել Տիգրան Մեծի ժամանակներ, մյուս մասը՝ միջնադար, 19-րդ դարավերջ, խորհրդային իրականություն կամ 1990-ականների սկիզբ, կես ու վերջ և 2000-ականներ:

Մի խոսքով, մեր ներկայիս խնդիրները բավական փարթամորեն ճյուղավորված ու խճճված են մեր ամբողջ պատմության մեջ: Բայց արդյոք այդ ամենին արվող հղումները ռացիոնա՞լ են հարցեր լուծելու տեսանկյունից: Անցյալի վերաբերյալ հարցադրումներն իհարկե էական են, բայց ամենաէականը պատասխանատվության խնդիրն է: Իսկ այդ խնդիրը կարող է պետության զարգացմանը նպաստել միայն ներկա ժամանակով բարձրացնելու դեպքում: Իսկ ներկայումս իրավիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, հետևաբար, 22 տարվա էլ, 19 դարի էլ խնդիրները պետք է դրվեն հենց նրա վրա կամ ցանկացածի վրա, ով պատասխանատու է ներկայիս համար: 5 տարի առաջ այդ խնդիրները Ռոբերտ Քոչարյանի վրա էին, 15 տարի առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, իսկ հիմա Սերժ Սարգսյանի վրա են:

Ու թե ինչ են արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որևէ կերպ չի ազդում Սերժ Սարգսյանի պատասխանատվության իրացման գնահատականի վրա: Եթե պատասխանատվությունը չի ձևակերպվում որպես ներկա ժամանակով դրված լիարժեք հանրային պահանջ, ապա հասարակությունը դադարում է լինել իր ապագայի տերը: Ռոբերտ Քոչարյանն էլ տասը տարի զբաղված էր նրանով, որ իրավիճակի, խնդիրների համար պատասխանատվությունը փորձում էր բարդել Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Մինչդեռ Քոչարյանի նախագահության արդյունքը ցույց տվեց, որ այդ ամենն իրականում քարոզչական հնարք էր, հասարակության ուշադրությունը շեղելու, սեփական հանցանքները կոծկելու և սեփական անպատասխանատվությունն արդարացնելու փորձ:

Հիմա էլ Սերժ Սարգսյանի թիմն է փորձում ամեն ինչ անցյալի, այդ թվում՝ և Ռոբերտ Քոչարյանի վրա բարդել, ու եթե այս անգամ էլ հասարակությունը կատարի նույն սխալն ու հարցադրումները չդնի բացառապես ներկա ժամանակով, ապա գալու է Սերժ Սարգսյանի հաջորդն ու սկսելու է պատասխանատվությունը բարդել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի վրա: Եվ այդպես շարունակ: Այդ արատավոր շարունակությունն ընդհատելու համար է, որ պետք է պատասխան պահանջել Սերժ Սարգսյանից, ու նա կա՛մ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունն իր վրա, կա՛մ պետք է հեռանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում