Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերու հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովին:
Նրա խոսքերով՝ ադրբեջանցի զինվորը պատմել է այն մասին, թե ինչպես է ապրում իր ընտանիքը: Միևնույն ժամանակ նա կարողացել է ընտանիքին տեղեկատվություն փոխանցել իր մասին:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջովը ցանկանում է վերադառնալ հայրենիք:









































