Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Ոչինչ չի փոխվի, քանի դեռ հող հանձնելու հարցում հանրությունն ավելի ռադիկալ է, քան իշխանությունը

Այսօր Հայաստանի հասարակության ներսում գոյություն ունի որոշակի կոնսենսուս՝ համաձայնություն, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, ըստ էության լուրջ տարաձայնություններ չկան, ավելին՝ այսօր հանրությունը ավելի արմատական է տրամադրված ԼՂ հարցում, քան իշխանությունները, հետևաբար այդ իրավիճակում «հող հանձնելու» վտանգ չի լինի, ինչպիսին էլ որ լինի երկրի ղեկավարությունը, կամ ինչպիսին էլ լինի երկրի կառավարման մոդելը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ներքաղաքական զարգացումների համատեքստում:

– Պարոն Իսկանդարյան, Ղարաբաղյան հարցը ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի ներկայիս ներքաղաքական կամ նախընտրական գործընթացների համատեքստում: Եթե վերցնենք հավանական կուսակցությունները կամ դաշինքները, որոնք պիտի մաս կազմեն ՀՀ ԱԺ հաջորդ գումարմանը, Ձեզ համար հասկանալի՞ է, թե նրանք ի՞նչ դիրքորոշում ունեն ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Անցումը կառավարման խորհրդարանական մոդելին որևէ կերպ կազդի՞ ԼՂ հարցում Հայաստանի դիրքի վրա: Եվ ի՞նչ կարծիք ունեք այն տեսակետի մասին, որը ժամանակին հնչեցրել էր Հրանտ Բագրատյանը, որ կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցնելով՝ կարծես լղոզվում է պետության ղեկավարի պատասխանատվությունը Ղարաբաղյան հարցի հանդեպ, և այս պայմաններում ավելի հեշտ կլինի իրականացնել, այսպես ասած, «հող հանձնելը», որովհետև այլևս չի լինի ուժեղ նախագահական ինստիտուտ:

– Կարելի՞ է՝ չմեկնաբանեմ այլոց հանճարեղ քաղաքագիտական եզրակացությունները: Երկրներն ընդհանրապես տարբեր են լինում, այդ երկրները մեկ պատերազմում են, մեկ չեն պատերազմում, որոշները հաջող կերպով են պատերազմ վարում, մյուսները՝ անհաջող, ընդ որում՝ կոռելյացիան և այն, թե ինչպես է տվյալ երկիրը պատերազմում, ինձ, համենայնդեպս, հայտնի չէ: Օրինակ՝ Իսրայելը խորհրդարանական երկիր է, նախագահը ընդհանրապես որևէ դեր չի խաղում: Իսրայելը գտնվում է եթե ոչ՝ պատերազմի, ապա գոնե հակամարտության, իսկ երբեմն էլ՝ բռնկվող պատերազմների վիճակում, և այդպես եղել է իր գոյության ողջ շրջանում, անգամ մինչև Իսրայել պետության կազմավորումը. Իսրայելը դեռ չկար, բայց հրեաների ու արաբների հակամարտությունը արդեն կար: Եվ Իսրայելը շարունակում է իր գոյությունը, պատերազմում է և այլն:

Չեմ կարծում, որ դա լրջորեն կազդի Ղարաբաղի վրա: Հարցն այն է, որ ըստ էության՝ Հայաստանում գոյություն ունի կոնսենսուս Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ կոնսենսուսը շարժվում է ժամանակին համընթաց, բայց ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ մեր հասարակության ներսում շատ լուրջ տարաձայնություններ կան Ղարաբաղի հարցի շուրջ: Ասենք, չկա մի վիճակ, որ բնակչության 50 տոկոսը ասեր, թե Ղարաբաղը պետք է հանձնել Ադրբեջանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ որ ո՛չ, չի կարելի հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Նմանատիպ վիճակ չկա: Կա կոնսենսուս: Այդ կոնսենսուսը գուցե կարող էր խախտվել, եթե լիներ կարգավորման իրական տարբերակ: Այդ դեպքում կքննարկվեին քաղաքական գործիչների արտասանած խոսքերը՝ գնալ այսպիսի՞ զիջումների, թե՞ այնպիսի զիջումների, ա՞յս տարբերակին համաձայնել, թե՞ այն տարբերակին, ա՞յս տարածքը տանք, թե՞ այն տարածքը, կամ հակառակը՝ ա՞յս հողը վերցնենք, թե՞ այն հողը: Բայց քանի որ Ադրբեջանը որևէ հնարավորություն չի տալիս դրա համար… Ադրբեջանի քաղաքականությունը չի ենթադրում որևէ լուրջ խոսակցություն փոխզիջման մասին: Խոսակցությունները փոխզիջման մասին կեղծ են, որովհետև Ադրբեջանը հրապարակային դաշտում ասում է՝ «ոչ, մենք Իրեվանն ենք ուզում վերադարձնել…»: Այդ պարագայում ինչի՞ մասին կարելի է խոսել Ադրբեջանի հետ:

Հետևաբար այդ կոնսենսուսը հիմա գնալով ավելի է սաստկանում: Չէ՞ որ ես հիշում եմ (հայ ընթերցողն էլ կհիշի, եթե, ասենք, 25 տարեկանից բարձր տարիք ունի), որ ընդամենը 5-7 տարի առաջ «ոչ մի թիզ հող չենք տա թշնամուն», «ավելի լավ է հողը առանց թղթի, քան թուղթը առանց հողի», «ոչ մի զիջում թշնամուն» և նմանատիպ թեզերը բավականին լուսանցքային էին Հայաստանում: Խոսքը կոնկրետ Հայաստանի, ոչ թե Ղարաբաղի հանրության մասին է: Հայաստանում այդ մոտեցումներով էին խոսում մտավորականության առանձին ներկայացուցիչները, լրագրողները, մտահոգ մարդիկ: Հիմա այդ մոտեցումը «մեյնսթրիմ» է, հիմա ընդհակառակը՝ այնքան էլ հարմար վիճակում չես հայտնվի, եթե հայտարարես, թե ինչ-որ բան պետք է զիջել Ադրբեջանին: Դա վերջին 5-7 տարիների զարգացումների հետևանքն է, և այդ մոտեցումը գնալով ավելի է կոշտանում, ուստի «հող հանձնելու» վտանգը, որն, իհարկե, կա հիմնախնդրի ընդհանուր կառուցվածքում, բայց համենայնդեպս՝ այն չի բխի հայ հասարակության ներսից, ինչպիսին էլ լինի երկրի ղեկավարությունը, որովհետև դա արտահայտում է կոնսենսուսը երկրում:

Ավելին, այսօր բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. իշխանությունների հռետորաբանությունը ավելի մեղմ է, քան հանրության հռետորաբանությունը: Հանրությունը այսօր ավելի արմատական է Ղարաբաղյան հարցում, քան իշխանությունը: Իսկ այդպիսի իրավիճակում ոչինչ չի կարող փոխվել:

Ինչ վերաբերում է բոլոր այն խոսակցություններին, որ Հայաստանի կեցվածքը կարող է ավելի թույլ լինել խորհրդարանական մոդելին անցնելուց հետո, ապա իրականում դրանք, եթե խոսենք քաղաքագիտական «հանճարեղ» վերլուծությունների մասին, ներքին քաղաքականության գործոններ են, այսինքն՝ նմանատիպ հայտարարություններն արվում են ներքաղաքական նպատակներով: Հայաստանի իշխանություններին մեղադրում են աշխարհի բոլոր մեղքերի համար՝ ներառյալ նաև այդ հարցը: Ընդհանրապես վերջերս հանրային դիսկուրսում, ավելի ճիշտ՝ ֆեյսբուքյան քննարկումներում, շատ հետաքրքիր կարծիքների եմ հանդիպում, որ նույնիսկ եղանակն են հատուկ կազմակերպել «Գազպրոմի» հետ համատեղ, որպեսզի ավելի շատ փող աշխատեն գազի վաճառքից: Հիմնավորումը ուղղակի ցնցող էր, որ «եթե երկրաշարժը կազմակերպեցին, ապա եղանակը սարքելը մի մեծ գործ չէ»:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում