Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Անահիտ Բախշյանի նամակը Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են Նորապատ գյուղում դեզ այրելու փորձ անելու համար, և ահա 4 ամսից ավելի է՝ Նուբարաշենի կալանավայրում են պահվում: Երիտասարդներից մեկին անձամբ եմ ճանաչում՝ որպես «Լույս» հիմնադրամի շահառու, ով ավարտել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան ու մագիստրոսի աստիճանով վերադառնալով Հայաստան՝ մինչ կալանավորվելն աշխատել է: Մեղադրանքը համոզիչ չէ, տուժող գյուղացին սկզբից չի բողոքել, որովհետև, ինչպես երևում է մեղադրականից, դեզն ընդամենը ծխահարվել է: Հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոնք մեզանում շատ տարածված են, մտափոխվել է:

Այս մեղադրականն անտրամաբանական է և վստահություն չի ներշնչում հասարակությանը: Մի պահ եթե անգամ ընդունենք, որ դեզն այրելու փորձ արվել է երիտասարդների կողմից, մի՞թե իրավապահներն իրավունք ունեին չապացուցված մեղադրանքի համար նրանց կալանավորել: Մի՞թե նրանք այնքան մեծ վտանգ էին իրենցից ներկայացնում հասարակության համար, որ դատարանը որոշել է կալանավորել այն դեպքում, երբ, կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը թույլ էր տալիս այլընտրանքային մոտեցում ցուցաբերել, օրինակ՝ ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի նրանցից պահանջել դեզին պատճառած վնասը հատուցելը, քան ազատազրկելը: Մի՞թե համաչափ պատիժ է կիրառվել այս պարագայում, ինչի՞ համար են կալանավորվել երիտասարդները, ո՞ւմ են նրանք վնասել, ո՞վ է պատասխան տալու նրանց հասցված բարոյական և նյութական վնասի համար: Մի՞թե սա արդարադատություն է: Վերջապես պետությունը 4 ամսից ավելի անտեղի գումար է ծախսում այդ երիտասարդներին կալանավայրում պահելու համար այն դեպքում, երբ կարելի էր չծախսել:

Խնդրում եմ պատասխանել հասարակությանը անչափ հուզող վերոնշյալ հարցերին, որոնց առկայությունը մեկ անգամ ևս վկայում է մեր երկրում արդարադատության մահամերձ վիճակի մասին, որի համար պատասխանատու է նաև Ձեր ղեկավարած կառույցը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում