Friday, 07 06 2024
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
14:45
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը վինեգրետ է. ինչպես են նրանք հաշտեցնելու իրենց անցյալը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի  տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաձայնագիրը, ըստ որի՝ այս ուժերը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական: Հետաքրքիր է, օրինակ, սահմանադրական հանրաքվեից հետո Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծված հանրաքվեի համար մեղադրում էր նաև Սեյրան Օհանյանին՝ մասնավորապես նշելով, որ պետական հանցագործություն է տեղի ունեցել Ս. Օհանյանի մասնակցությամբ և պահանջում էր նրա հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:

-«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, թերևս, այս նախընտրական շրջանում ամենաաղմկահարույց դաշինքն է, որը հենց ձևավորման պահից բազմաթիվ հարցեր առաջ բերեց բոլորի մոտ, թե ինչպես է հնարավոր կամ ինչ ծրագիր են իրականացնելու ժամանակին տարբեր ճամբարներում գործած, տարբեր պատկերացումներ, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ: Իհարկե, այն ժամանակ խոսքը վերաբերում էր դաշինքի սկզբնական տեսքին, երբ փաստացի հուշագիրը ստորագրվել էր ոչ այս ուժերի կողմից, այլ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն», Արամ Գասպարի Սարգսյանի «Դեմոկրատական հանրապետություն» և Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունների կողմից: Այն ժամանակ նույն դաշինքում Պարույր Հարիկյանի, Տիգրան Կարապետյանի և այլոց առկայությունը բազմաթիվ հարցադրումներ էր առաջ բերել, և պատահական չէ, որ որոշ քաղաքական վերլուծաբաններ այդ դաշինքն անվանել էին վինեգրետ: Իհարկե դժվար է պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել, որ մոռացել են նախկին մեղադրանքները, այսօր միմյանց համարում են պայքարակից ընկերներ, և այդ պայքարը կարող է բերել իշխանափոխության, ինչպես ակնարկում են: Գիտեք՝ Հայաստանում առանց այն էլ անգամ գաղափարական դաշինքները ունեն անկայունության ռիսկեր, եթե անգամ միավորվում են նույնատիպ ծրագրերով, նույնատիպ մոտեցումներով քաղաքական ուժեր: Լավ թե վատ այդպիսի դաշինքի փորձ եղել է «Արդարություն» դաշինքը, ՀԱԿ-ը, անգամ «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միությունը, որոնք չեն ունեցել ծրագրային տարբերություններ, բայց այլ հարցեր՝ օրինակ՝ անձնական բնույթի խնդիրները, ամբիցիաները կամ ֆինանսական հարցերը արդեն ինքնին ռիսկեր են ստեղծել դաշինքի կայունության համար:

Այս պարագայում մենք ունենք վերին աստիճանի ռիսկերով մի միություն, որտեղ թվում է, թե (ավելի ստույգ վերջին օրերին բացահայտեցին և՛ Արամ Գ. Սարգսյանը, և՛ Վիկտոր Դալլաքյանը) փաստացի առավելապես միավորողը ցուցակում փոխընդունելի տեղերի բաշխվածությունն է և ոչ ավելին: Ես կարծում եմ, որ այս դաշինքն ակնհայտորեն ամբողջ նախընտրական արշավի ընթացքում պաշտպանվելու է մեղադրանքներից, քննադատություններից, պատասխանելու է հարցերի, և արդեն տեսանելի է, որ նրանց չի հաջողվելու իրենց թեզերը ներկայացնել, որովետև նախ՝ այնպիսի ելույթներ են հնչում այդ դաշինքի անդամների կողմից, որոնք ավելի շատ ոչ թե ապագայի հարցերին են անդրադառնում, այլ անցյալում այդ մարդկանց դիրքորոշումներին, այդ նախադասություններն արտաբերող մարդկանց նախկին վարքագծերի հարցն է առաջ բերվում: Հետևաբար կարծում եմ, որ այս դաշինքը վերին աստիճանի ռիսկային, անհստակ, անկայուն դաշինք է և նաև նրա քարոզչական մեկնարկը ֆալստարտ է հիշեցնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում