Monday, 15 06 2026
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս

Ինչպես են պետբյուջեի փողերը հոսում ՊԵԿ նախագահի գրպանը

Կառավարության կայքից կարելի է գտնել բյուջեից Հայաստանի բոլոր պետական գերատեսչություններին հատկացված տարեկան միջոցները և այդ գերատեսչությունների կատարած գրեթե բոլոր ծախսերը:

ՀՀ վարչապետն ու կառավարության որոշ անդամներ հաճախ են բարձրաձայնում, թե պետական բյուջեի բոլոր ծախսերը թափանցիկ են ու տեղադրված են իրենց կայքում: Եվ որ ցանկացած մարդ աշխարհի տարբեր ծայրերից կարող է հետևել, թե ինչի վրա են ծախսվում պետական միջոցները: Սակայն նույնիսկ սիրողական մակարդակով այդ ծախսերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այնտեղ բազմաթիվ ծախսեր կան, որոնցից ակնհայտ կոռուպցիայի հոտ է գալիս:

«Առաջին լրատվական»-ը մի քանի անգամ արդեն ներկայացրել է, թե ՀՀ պաշտոնյաներն ինչպես են իրենց ղեկավարած գերատեսչություններից գումարներն ուղղորդում իրենց սեփական ընկերությանը: Իսկ դրա ցայտուն օրինակը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն է ու նրան պատկանող ընկերությունները: Մենք արդեն մի քանի անգամ գրել ենք, որ Գ. Խաչատրյանը ՊԵԿ-ի տարածքային գրեթե բոլոր ստորաբաժանումներում հրաժարվում է «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապից և անցկացնում է իրեն պատկանող «Յուքոմ» ընկերության ֆիքսված կապը, և առանձին-առանձին ներկայացրել էինք նման փաստերը մեկ անձից կատարվող գնումների բաժնից: Իսկ արդեն բյուջետային ընդհանուր ծախսերի մեջ այդ երևույթը նկատելի է դառնում իր ամբողջության մեջ:

ՊԵԿ համակարգին կապի ծառայությունների համար 2013 թ. հատկացված է եղել 57 մլն դրամ: Եվ երբ ուսումնասիրում ես այդ նպատակով կատարված վճարումների ցանկը, ակնհայտ է դառնում, որ այդ միլիոնների գերակշիռ մասը գնացել է «Յուքոմ»: Իհարկե, փոքր չափով կան նաև «ԱրմենՏելին» կատարված վճարումներ, բայց դրանց թե՛ քանակը, թե՛ գումարը նկատելիորեն քիչ են: Եվ եթե յուրաքանչյուր անգամ «Յուքոմին» վճարվել է 2,3 մլն, 1,1 մլն, 1,2 մլն դրամ, ապա «ԱրմենՏելի» վճարումների ցանկում նկատելիորեն փոքր գումարներ են նշված: Տպավորությունն այնպիսին է, որ ՊԵԿ-ի աշխատակիցներին հրահանգվել է անխնա զանգեր իրականացնել «Յուքոմի» կապից, որ իրենց ղեկավարի ընկերությանն այդ գերատեսչությունից հնարավորինս շատ գումար գնա:

Բացի կապի ծառայությունից, ՊԵԿ-ն այս տարի «Յյուքոմ»-ին հսկայական գումարներ է փոխանցել այլ ծառայությունների շրջանակում: Օրինակ, ընդհանուր բնույթի այլ ծախսերին հատկացված 200 մլն դրամից 34 մլն դրամն էլ այդ ընկերությանն է վճարվել՝ պարզ չէ, թե ինչ ծառայությունների դիմաց: Իսկ համակարգչային ծառայությունների համար ՊԵԿ-ն այդ նույն ընկերությանը վճարել է 15,7 մլն դրամ: Այլ ծախսերի ցանկում ՊԵԿ-ից այս տարի ևս 40 մլն դրամ է գնացել նույն Գ. Խաչատրյանին պատկանող «Ալեքսերով» ընկերությանը: Ինչպես ասում են, սա կոռուպցիայի դասական դրսևորում է:

Իհարկե, վերը նշված գումարները չեն ներկայացնում այն ամբողջական պատկերը, թե Գ.Խաչատրյանն իր ղեկավարած ՊԵԿ-ից ամեն տարի որքան գումար է հատկացնում իր սեփական ընկերություններին: Մեր նշածները դրանց մի մասն են միայն:

Սակայն «Առաջին լրատվական»-ը չի բավարարվի միայն Գ. Խաչատրյանի կողմից ՊԵԿ-ի գումարներից իրեն բաժին հանելու գործընթացն ուսումնասիրելով: Մենք կուսումնասիրենք պետական բյուջեից օգտվող բոլոր գերատեսչությունների այն ծախսերը, որտեղ նկատելի կլինեն կոռուպցիայի նման դրսևորումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում