ՄԱԿ-ի տեսուչները երկուշաբթի օրվանից կսկսեն հետաքննել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման դեպքերը, ասվում է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի կիրակի օրը տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Օկե Սելստրոմի ղեկավարած առաքելությանը կարգադրել է ուշադրությունը կենտրոնացնել օգոստոսի 21-ին տեղի ունեցած դեպքերի վրա։
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ գլխավոր քարտուղարը հաշվի է առել սիրիական իշխանությունների՝ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու, դեպքի վայրում ռազմական գործողությունները դադարեցնելու խոստումները:
Սիրիայի իշխանությունների հետ բանակցությունները վարել է Դամասկոսում գտնվող զինաթափման գծով ՄԱԿ-ի Բարձրագույն ներկայացուցիչ Անգելա Կանեն:










































