Վեցերորդ տարին անընդմեջ Կանանց հավասարության օրը՝ օգոստոսի 26-ին, անցկացվում է Go Topless արարողությունը կամ Թոփլեսի ազգային օրը: Այս անգամ այն կնշվի օգոստոսի 25-ին՝ ԱՄՆ-ի 40 քաղաքներում: Երթի գաղափարով կանայք ցանկանում են ապացուցել, որ իրենք էլ տղամարդկանց պես իրավունք ունեն բացել մարմնի վերին հատվածը:
Ամերիկացի բարեպաշտ ծնողներն արդեն նախօրոք ուսումնասիրել են երթուղին, որպեսզի իրենց երեխաներին պաշտպանեն այդ ամենից:








































