Հոլիվուդյան դերասան Օրլանդո Բլումի կինը՝ Միրանդա Քերը, շարունակում է ակտիվ աշխատել նորաձևության ոլորտում:
Հայտնի ավստրալիացի մոդելը նկարահանվել է Vogue UK ամսագրի սեպեմբերյան համարի անկեղծ ֆոտոշարքում:
Միրանդան լուսանկարիչ Ալասդեյր Մակլելանի առջև ներկայացել է բնական կերպարում՝ առանց դիմահարդարման: Աղջիկն այնպիսի տեսք ունի, կարծես առավոտյան դուրս է եկել լճի մոտ՝ մերկ մարմնի վրա գցելով ամուսնու վերարկուն և հագնելով նրա կոշիկները:










































