Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Եթե Ամերիկան հարվածի Իրանին. Milli Gazete, Թուրքիա

Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի պատճառների թվում, որպես կանոն, առաջին տեղը հատկացվում է սերբ ազգայնականի կողմից ավստրո-հունգարական գահի ժառանգի սպանությանը։ Այդուհանդերձ, այդ մահափորձն ինքնին չի հանդիսանում պատերազմի պատճառ։ Այդ իրադարձությունը գործողության մեջ է դրել ռումբը, որը վաղուց պատրաստ էր պայթելու։ Այլ կերպ ասած՝ առիթ էր պետք պատերազմի մեկնարկի համար, և սերբ ահաբեկիչն ապահովեց այն։ Այս մասին Milli Gazete-ում գրում է թուրք հոդվածագիր Մուստաֆա Կայան։

Այսօր մենք բախվել ենք նույն ռիսկին։ Ականները, որոնք կարող են դետոնացվել ցանկացած պահի, տեղադրված են ամենուր։

Պատերազմներ օտար ձեռքերով, որոնք կատարվում են ահաբեկչական կազմակերպությունների միջոցով, սպառազինությանը հատկացվող բյուջետային միջոցների մեծ ծավալներ, ճնշում, որն առաջանում է ազգային տնտեսությունների կրճատումից, փորձեր՝ գլոբալ մասշտաբում շահավետ դիրքեր զբաղեցնելու համար. այլ կերպ ասած՝ մարդկությունը գնում է անհայտություն։ Մեզ ցանկացած պահի կարող է արթնացնել անսպասելի նորությունը։ Մենք չենք կարող խուսափել այն մտքից, թե Թրամփը սերբ ազգայնականի նման իր ձեռքում չի՞ պահում արդյոք պայթյունավտանգ գազով բալոնի խցան։
«Հետաքրքիր է՝ կարելի՞ է որպես այդ գործընթացի մեկնարկ հասկանալ այն, որ Թրամփը որոշում ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ հաստատելով, որ բալիստիկ հրթիռի փորձարկումները սպառնալիք են և՛ տարածաշրջանի, և՛ ԱՄՆ-ի համար:

Խոսելով տարածաշրջանի համար այդ փորձարկումների սպառնալիքի մասին` նա, իհարկե, նկատի չի ունեցել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակցին պաշտպանելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Թրամփի խոսքերն այն մասին, թե «Իրանը խաղում է կրակի հետ», «Նրանք չեն գնահատում, թե որքան բարի է նրանց նկատմամբ եղել նախագահ Օբաման։ Ես այդքան բարի չեմ», ամենևին չեն թվում պատահաբար ասված։ Երբ Թրամփն Իրանի հետ միջուկային համաձայնագիրը համարում է «հիմար» և պնդում դրա չեղարկումը, դա խոսում է այն մասին , որ նա դիտարկում է բոլոր այլընտրանքները, ներառյալ ռազմականը, դա պետք չէ՞ արդյոք լուրջ ընդունել»,-գրում է Կայան։

Այսօր բոլորն են համաձայն այն բանի հետ, որ արաբական գարունը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի փաստացի իրականացում էր և այդ պլանի վերջին փուլը։ Վաղուց հայտնի է, որ Իրաքից հետո թիրախը Սիրիան էր, այնուհետև Իրանը, և վերջապես՝ Թուրքիան։ Սիրիայում Թուրքիայի սխալներից հետո Իրանն ու Թուրքիան այդ ցուցակում փոխվել են տեղերով, և այդ ժամանակ սկսել են առաջանալ ամեն տեսակի սպառնալիքներ Թուրքիայի հասցեին։ Օրինակ, երբ ԱՄՆ-ի և «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) հարաբերություններն անվանվեցին «դաշնակցային», սա իրականում ազդանշան էր Թուրքիային։

«Լավ, բայց Թրամփը կարո՞ղ է նման արկածախնդրության գնալ, ինչպիսին հարձակումն է Իրանի վրա։ Հավանաբար։ Տպավորությունը, որը նա դեռևս ստեղծում է, սաստկացնում է այդ հավանականությունը։ Սակայն ինչ-որ մեկը պետք է շշնջա Թրամփի ականջին, որ Իրանը նման չի լինի Իրաքին»,-շարունակում է հոդվածագիրը։ Ինչպես Իրանի ներքին դինամիկաները, այնպես էլ նրա սերտ քաղաքական և առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ կարող են այդ ագրեսիան դուրս բերել տեղային հակամարտության սահմաններից։

Իրանից բացի, տարածաշրջանում ուրիշ ո՞վ կտուժի այդ իրավիճակում։ Անշուշտ, Թուրքիան։ Իսկ կարո՞ղ ենք մենք խոչընդոտել այդ հարձակմանը՝ հարցադրում է անում թուրք հոդվածագիրը։ «Մենք առնվազն նման ուժ ունենք։ Ըստ էության, մինչ այս պահն արվել է ամեն բան, որպեսզի Իրանն ու Թուրքիան ընդհարվեն, սակայն հանրությունը նախապատրաստվել էր նրան, որպեսզի չարձագանքի սադրանքներին։ Ձեռնարկվել է փորձ՝ կրկին ակտիվացնելու հակամարտային գոտիները և ստեղծելու տպավորություն, որ կրկին հայտնվել են կրոնական հակասություններ։ Երեկ առիթը զանգվածային ոչնչացման զենքն էր, որը Սադամը չուներ, այսօր որպես հիմք մատնացույց են անում Իրանի բալիստիկ հրթիռները։ Ամենից շատ ռասիստական իմպերիալիզմը վախենում է այն բանից, որ իսլամական երկրներն ամուր կկանգնեն ոտքերի վրա, կմշակեն իրենց պաշտպանական միջոցները և միավորելով ջանքերը՝ կդառնան ուժի առանձին կենտրոն»,-ասվում է հրապարակման մեջ։

«Մենք անխոհեմաբար կարծում էինք, որ Իրաքին տալով առյուծների պատառոտման, մենք հանգստություն ձեռք կբերենք, և մեզ այլևս ձեռք չեն տա։ Սակայն Իրաքը միայն առաջին զոհն էր… Եմենը, Լիբիան, Սիրիան, Եգիպտոսը՝ նրանք բոլորը խորապես ընկղմվել էին իրենց խնդիրների մեջ։…Եթե այդ շղթային հավելենք Իրանը, դա կնշանակի, որ այնսուհետ մեր տարածաշրջանն ու Թուրքիան բռնել են ուղի, որից հետ դառնալ արդեն հնարավոր չէ։ Այժմ դիվանագիտական հարձակման ժամանակն է։ Ժամանակը, երբ տարածաշրջանի երկրները պետք է փոխգործակցեն ամենատարբեր հարթակներում։ Ժամանակը, երբ մենք բոլորս պետք է միասին «ստոպ» ասենք նոր պատերազմ սկսելու և մեր տարածաշրջանը հրե գնդի վերածելու հերթական փորձերին»,-եզրափակել է Կայան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում