Շվեյցարիայի քաղաքացին EuroMillions վիճակախաղում շահել է 115 մլն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 93 մլն եվրո): Այս մասին հաղորդում է RTS Info-ն:
Հաղթողը բնակվում է Վալեում:
Այս շահումը ռեկորդային է Շվեյցարիայի համար: Այս երկրի նախորդ ռեկորդակիրը նույն վիճակախաղում շահել է մոտ 58 մլն եվրո:










































