Գրասենյակի յուրաքանչյուր աշխատակից առնվազն օրական երկու անգամ բարկության նոպա է ունենում համակարգչային անսարքությունների և կոպիտ հաճախորդների պատճառով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ըստ հետազոտողների՝ բրիտանացիների 51%-ը բարկանում է, որ չի հասցնում թեյ պատրաստել կամ ընդմիջման դուրս գալ:
Հարկ է նշել, որ աշխատակիցների 42%-ը ավելի նյարդային ու անհանդուրժող է դառնում երկուշաբթի՝ հանգստյան օրերից հետո:
Համաձայն այլ տվյալների՝ մարդիկ սթրես են ապրում, երբ գրասենյակում աշխատակիցները շփվում են միմյանց հետ, իսկ իրենք փորձում են կենտրոնանալ աշխատանքի վրա՝ բամբասանքները քննարկելու փոխարեն: Ի դեպ, թիկունքում ասեկոսեները նույնպես բարկացնում են, մանավանդ, երբ քննարկման առարկան դուք եք:
Հարցվածների մեկ չորրորդը բարկանում է, եթե ինչ-որ մեկը օգտագործում է իր աշխատասենյակը և այն թողնում անկարգ վիճակում:
Բարկության ամենատարածված պատճառների թվում են երկարատև դադարները, սոցիալական ցանցերում չափից ավելի գտնվելը:
Իսկ ոմանց բարկացնում է այն հանգամանքը, որ ղեկավարը երբեք շնորհակալություն չի հայտնում կատարած դժվար աշխատանքի համար:







































