Wednesday, 17 06 2026
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

«Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի հայ համայնքը գրեթե ոչինչ չի անում»

«Թուրքիան տեսանելի, շատ կարևոր պատրաստություններ չունի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Փակ դռների ետևում ինչեր են քննարկվում՝ չգիտեմ, բայց հրապարակավ, տեսանելի, այդքան աշխույժ աշխատանք չեմ նշմարել:

Կան ՀԿ-ներ, որոնք գուցե ֆինանսավորվում են հարևան երկրի՝ Ադրբեջանի կողմից, և նրանք առհասարակ մերթընդմերթ հրապարակումներ են անում, ծիծաղելի հրապարակումներ, ծիծաղելի պնդումներ, բայց պետական հենքի վրա, ըստ էության, լուրջ աշխատանքներ չեն իրականացվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նա չի հերքում, որ թուրքերն աշխատանքներ են տանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայերին դիմագրավելու համար, սակայն տեսանելի չեն:

Նրա տեղեկացմամբ՝ Թուրքիայի հայ համայնքը գրեթե ոչինչ չի անում այս առումով, ավելի շատ դիտողի դերում է, բայց արդեն կան առաջնամիտ թուրք հարթակներ, որտեղ սկսել են ժողովներ գումարվել: Այդպիսի խորհրդակցական ժողով երկու ամիս առաջ է գումարվել՝ հունիս ամսին, հյուրանոցի դահլիճում, թե ինչեր պետք է առաջարկվեն, ինչեր պետք է արվեն: Արդեն որոշվել է, որ այս խորհրդակցական ժողովները պետք է զարգացնել 2015 թվականին ընդառաջ:

«Որոշվել է ամեն առաջարկ ընդունել, քննարկել և ձևավորել: Սա այն հարթակն է, որ երեք տարի է՝ կազմակերպում է հրապարակի ցույցերը, ամեն տարի մասնակիցների թիվը բազմանում է, սփյուռքահայության հետաքրքրությանն էլ արժանացավ այդ շարժումը: Վերջին տարիներին էլ ավելի մեծ թվով սփյուռքահայեր, քաղաքական գործիչներ են մասնակցում դրան»,- նշեց Բագրատ Էստուկյանը:

Նա թրքահայերի՝ դիտողի դերում լինելու հանգամանքը պատճառաբանում է նախապես եղած ճնշումներից գոյացած ավանդությամբ:

«Եկեղեցին՝ պատրիարքարանի շրջանակներում, համայնքների թաղական խորհուրդների վարչությունների այս շարքը ընդհանրապես նախաձեռնող միտք չեն հղանում, այլ պահպանողական մտքեր են հղանում, պահպանողական մտքերով են շարժվում: Պոլսահայերը ավելի շատ հետևողի դիրքում են, այլ ոչ թե գործողի, կազմակերպողի, անողի»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Նա ենթադրում է, որ գուցե մի քիչ ավելի մեծ ձայն կբարձրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Չի կարծում, որ երկիրը ցնցող եռուզեռ լինի, բայց նախորդ տարիների հետ համեմատելով՝ ավելի մեծ արձագանքներ կլինեն, ավելի մեծ հակազդեցություններ էլ կլինեն:

«100-րդ տարելիցը խորհրդանշական իմաստ ունի, իսկ բուն խնդիրը Ցեղասպանությունն է և թուրքական պաշտոնական քաղաքականությամբ, ռազմավարությամբ այդ իրողությունը մերժելը: Թուրքի մեջ փոփոխություն չեմ սպասում, թուրքը անմիջապես չի փոխվի, բայց հասարակության մեջ հետաքրքրությունն ավելի պիտի բարձրանա այս տարի, հետևաբար արձագանքը մի քիչ ավելի ուժեղ պիտի լինի»,- եզրափակեց «Ակօս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում