14 տարվա ամուսնությունից հետո Մոնիկա Բելուչին և Վենսան Քասելը որոշել են ամուսնալուծվել: Այս նորությունը միանգամից երկու հրատարակություններ են հայտնել՝ բրազիլական Globo ամսագիրն ու ֆրանսիական Closer-ը: Երկու դուստրերի՝ Դևայի և Լեոնիի հետ Մոնիկան հեռացել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող իրենց նոր տնից:
Սկզբում հարևանները մի քանի անգամ նկատել էին, որ զույգը վիճում է: Մի քանի շաբաթ առաջ Բելուչին և Քասելը օդանավակայանում թեժ վիճել էին, որից հետո Մոնիկան ճամպրուկները մեքենայի մեջ էր տեղավորել և երեխաների հետ հեռացել էր տնից: Իհարկե, եվրոպական ամենասիրելի զույգերից մեկի ամուսնալուծության մասին դեռ վաղ է եզրակացություններ անել: Սակայն արևմտյան մամուլը վատագույնն է ենթադրում:










































