Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու ընտանիքը մտափոխվել է վաճառել ТВ-9 հեռուստաալիքը, տեղեկացնում է Грузия-Онлайн-ը:
Տեխնիկական սարքավորումները կփոխանցվեն GDS ժամանցային հեռուստաալիքին, որը պատկանում է վարչապետի որդուն՝ Բերա Իվանիշվիլուն: Տեխնիկական սարքավորումների տեղափոխումն սկսվել է նախօրեին և մինչև այժմ էլ շարունակվում է:
Անցած շաբաթ Իվանիշվիլին հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների նախաշեմին չի կարող լինել հեռուստաընկերության սեփականատերը և այն վաճառելու մտադրություն ունի: Օգոստոսի 20-ին հեռուստաընկերությունը ամբողջովին դադարեցրել էր հեռարձակումը, քանի որ աշխատակիցները հրաժարվել էին 10 օր էլ աշխատել, ինչպես նրանց առաջարկել էր վարչապետը:









































