Գերմանիայի Դրեզդեն քաղաքում բացել են Էլբա գետի վրայով ձգվող կամուրջը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կամուրջը կօգնի թեթևացնելու խցանումները:
Նշենք, որ 2009-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային մշակութային ժառանգության ցանկից հանել է Դրեզդենը և Էլբա գետի դաշտավայրը՝ վերոնշյալ կամուրջը կառուցելու գերմանական իշխանությունների որոշման պատճառով:
Միջազգային կազմակերպությունում համարել են, որ կամուրջը կփչացնի Դրեզդենի՝ բարոկկո ճարտարապետական ոճով կառուցված պալատների համայնապատկերը:
Այսպիսով, Դրեզդենը Եվրոպայում միակ վայրն է, որը հանված է համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակից:
Կամուրջը հասարակական երթևեկության համար կբացվի երկուշաբթի օրը:





































