ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը շարունակում է ծանր լինել և գնալով վատթարանում է, հաղորդում է Reuters-ը:
«Ժամանակ առ ժամանակ նրա վիճակն անկայուն է դառնում, սակայն նրա օրգանիզմն ունակ է արագորեն վերականգնվելու, և բժշկական միջամտության շնորհիվ կայունանում է»,- ասել է երկրի նախագահ Ջեյկոբ Զուման:
Զուման բոլոր հարավաֆրիկացիներին խնդրել է աղոթել Մանդելայի համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել նրան բուժող բժիշկներին:









































