Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի՝ Գարեթ Բեյլի տրանսֆերի դիմաց 99 մլն եվրո վճարելու որոշումը:
«Ինչ վերաբերում է Գարեթ Բեյլի տրանսֆերի ձեռքբերմանը, ապա նա, իհարկե, հիանալի ֆուտբոլիստ է, բայց կարծում եմ՝ այդքան գումար վճարելն անարգանք է բիզնեսի նկատմամբ»,- նշել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ում Բեյլի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո:


































