Saturday, 13 06 2026
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի

Սպասենք Դովիլին

Եթե ամենացավոտ`պաղեստինա-իսրայելական հակամարտության պարագայում ականատես ենք լինում այդպիսի միտումների, ապա հարց է առաջանում, թե արդյո ՞ք Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը չեն որոշի նաև Ղարաբաղի հարցում դուրս գալ մինչ այդ եղած գրեթե ավանդական հայտարարությունների ոճից և նորաձև ինչ որ բանաձև առաջարկել հակամարտության կողմերին:

Ֆրանսիական Դովիլ բնակավայրում մեկնարկել է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որտեղ հայտարարություն է սպասվում նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հայտարարությունը պետք է հեղինակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը: Իհարկե պետք չէ գուշակություններ անել, թե ինչ բովանդակություն կունենա հայտարարությունը:

Սպասենք և շատ շուտով կծանոթանանք դրան: Հատկանշական են թերևս այն անցուդարձերը, որ եղան մինչ այս: Հայաստանի արտգործնախարարը անակընկալ այցով եղավ Ֆրանսիայում և հանդիպեց տեղի արտգործնախարարին և Սարկոզիի արտաքին հարցերով խորհրդականին, իսկ այնտեղից էլ անմիջապես հետո մեկնեց ԱՄՆ, որտեղ հանդիպեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, որը հայտարարեց, թե ժամանակն է համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքներն ու անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանը:

Եվ թերևս գլխավորը` ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման արեց մի հայտարարություն, որը իհարկե վերաբերում էր բոլորովին այլ` պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, սակայն ըստ էության բավական հատկանշական է ընդհանուր համաշխարհային հակամարտությունների կարգավորման միտումների իմաստով: Ինչպես հայտնի է, Օբաման Իսրայելին կոչ արեց հետ քաշվել իր 1967 թվականների սահմաններ և հայտարարեց, որ պետք է ստեղծվի «պաղեստինյան ապառազմականացված պետություն»: Եթե այս տարբերակը սկսի աշխատել, ապա թերևս այն կարող է կիրառում գտնել նաև ղարաբաղյան հակամարտության պարագայում:

Համենայն դեպս, Իսրայելը բավական ոչ միարժեք արձագանքեց Օբամայի հայտարարությանը: Իսրայելի վարչապետը նախ մերժեց վերադառնալ 1967 թվականի սահմաններին, սակայն միևնույն ժամանակ հայտարարեց, թե պատրաստ է ցավոտ փոխզիջումների և տարածքների վերադարձի հարցում շռայլության: Եթե ամենացավոտ հակամարտություններից մեկի պարագայում ականատես ենք լինում այդպիսի միտումների և այդպիսի հայտարարությունների, ապա հարց է առաջանում, թե արդյո ՞ք Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը չեն որոշի նաև Ղարաբաղի հարցում դուրս գալ մինչ այդ եղած գրեթե ավանդական հայտարարությունների ոճից և նորաձև ինչ որ բանաձև առաջարկել հակամարտության կողմերին:

Եթե սրան գումարվում է նաև այն տեղեկությունը, որ հունիսի վերջին Մոսկվայում տեղի է ունենալու հերթական եռակողմ հանդիպումը, իսկ Եվրամիությունն էլ իր մտահոգությունն է հայտնում ճակատային գծում արձանագրվող զոհերի կապակցությամբ, ապա մեծանում է հավանականությունը, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող են լինել որոշակի անակընկալներ կամ աշխուժացում: Այդ իմաստով բավական կանխորոշիչ կլինի Դովիլում պատրաստվելիք հայտարարությունը, ու նաև անկասկած է, որ դա որոշակիորեն հնարավորություն կտա նաև պատկերացնել Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարը, որովհետև Ղարաբաղի հարցում երեք նախագահների շեշտադրումների տակ անկասկած առկա կլինեն ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ մեսիջներ կամ ակնարկներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում