Կոմիտասի պողոտայում ոստիկանները շղթայաձև փակել են մայթից փողոց տանող ճանապարհը: Մեծ թվով ոստիկանական մեքենաներ բերման են ենթարկում ակտիվիստներին: Քիչ առաջ այստեղից բերման ենթարկեցին երեք սիրիահայերի, ովքեր հորդորում էին ակտիվիստներին շարունակել պայքարը` ասելով. «Հալեպում էլ էսպիսի բաներ կային, բայց ոստիկանները նման ձևով չէին վերաբերվում ակտիվիստներին, փոխանակ փորձեն ինչ-որ կերպ օգնեն, հրամաններ են կատարում»:
Ոստիկանները երբ բերման էին ենթարկում սիրիահայերից երկուսին, նրանցից երրորդը բղավեց. «Ես ալ հայ եմ, ինձ էլ տարեք»: Երեք սիրիահայերն այժմ ոստիկանությունում են:
Նշենք, որ Կոմիտասի պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանական պահեստային ուժերը մեքենաներով կանգնած են մայթերին:




































