Ինչպես գրում է The Telegraph-ը, բրիտանական բանակի զինվորականները ծառայության ընթացքում մեկ օր հնարավորություն կունենան ձեռք բերել առողջության ու գեղեցկության պարագաներ: Այդ պարագաների մեջ լինելու են ոչ միայն սափրվելու ածելի ու լոսյոններ, այլ նույնիսկ կավի հիմքով դիմակներ, լոգանքի փրփուրներ, հեղուկ օճառներ ու կոսմետիկայի այլ նորույթներ:
Ընդհանուր առմամբ, բանակային խանութներում կհայտնվեն 400 տեսակի տարաբնույթ ապրանքներ, որոնք հնարավոր է ձեռք բերել նաև սովորական խանութներից:
Ըստ նախագծի հեղինակների՝ կոսմետիկ միջոցները զինվորականներին հատկապես պետք կգան այնպիսի երկրներում, ինչպիսին Աֆղանստանն է, որտեղ տապը հասնում է 60 աստիճանի, իսկ օդը շատ փոշոտ է:










































