Չինական Գուանդուն գավառում, ինչպես նաև Հոնկոնգում և Մակաոյում թմրանյութի և այլ արգելված նյութերի վաճառքի դեմ պայքարի գործողության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1800 մարդու:
Գործողությունն իրականացնելիս ոստիկաններն այցելել են 2500 շինություններ, որոնց թվում եղել են գիշերային ակումբներ և մերսման սրահներ:
Ոստիկանությանը հաջողվել է առգրավել 5 մլն դոլար արժողությամբ թմրանյութ և այլ ապօրինի մթերքներ:
Ձերբակալվածներից ամենակրտսերը 12 տարեկան է, ամենաավագը` 95 տարեկան:








































