Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը խոստացել էր հանրապետության բոլոր գազալցակայաններում ստուգումներ կատարել և այն ընկերություններին, որոնք տեղադրած չեն լինի բաշխիշ աշտարակները՝ պատժել:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում, որ նախ բաշխիչ աշտարակների տեղադրման մասին որոշումը կառավարությունը դեռևս 2008 թվականին էր կայացրել. աշտարակների տեղաղրումով պիտի բացառվեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու, որ ամենակարորն է, ապահովվեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է: Կառավարության որոշումից հետո մի քանի տարի գազալցակայանների սեփականատերերի մեծ մասը արտոնյալ պայամաններում էին աշխատում, քանի որ կառավարությունը որոշել էր հետաձգել իր պահանջը, մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարվի, քանի որ այդ ժամանակ տնտեսվարողները չէին կարող մեծ ծախսեր անել: ճգնաժամն էլ ավարտվելուց հետո, էլի շատ տնտեսվարողներ շարունակեցին աշխատել առանց բաշխիչ աշտարակների, և սպառողներից գանձել «լևի» 500 դրամներ, ինչը աշտարակների առկայության դեպքում բացառվում է:
Տնտեսական ճգնաժամից հետո էլ «ճգնաժամ» սկսվեց ՀՀ վարշապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ պատգամավոր և գազալցականների սեփականատեր Գագիկ Ծաոակյանի հարաբերությունների միջև: Ու, «Աոավոտի» տեղեկություններով, գազալցակայաններում խիստ ստուգումներն ու տուգանքները ևս մի որոշ ժամանակով հետաձգվել էին:
Մոտ 10 օր առաջ շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել և ավարտել ստուգումները գագալցակայաններում:
«Առավոտը» էկոնոմիկայի նախարարությանը մի շարք ընկերությունների վերաբերյալ հարցում է ուղարկել արդյո՞ք դրանք տեղադրել են բաշխիչ աշտարակները, և որ ընկերություններն են, որոնք խուսափում են կատարել կառավարության որոշումը:
Նախարարությունից խոստացել են թերթի հարցերին պատասխանել առաջիկայում: .
«Աոավոտի» տեղեկություններով, դեռևս մեկ տարի առաջ պարոն Ծաոուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է: «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես Գագիկ Ծաոուկյանին է պատկանում, այս ընկերության գազալցակայանի 3 կետերից 2-ում տեղադրված են աշտարակներ, մեկն էլ՝ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարարին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:








































