ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադիի գտնվելու վայրը հայտնի է: Այդ մասին France24 հեռուստաընկերությանը հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
«Նա մեկուսացման մեջ է. նրա տեղաշարժը սահմանափակված է»,- ասել է վարչապետը: Զրույցի այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Դեկտեմբերի կեսերին Իրաքի հատուկ նշանակության ուժերի հրամանատարը հայտարարել էր, որ Ալ-Բաղդադին թաքնվում է Մոսուլում՝ ստորգետնյա բունկերում:









































