Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի և Իրանի միջև հռետորաբանության սրմամբ: Այս մասին հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջաղարյանը՝ տեղեկացնում է ria.ru-ն:
«Բնականաբար, մենք անհանգստացած ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև հռտետորաբանության սրմամբ: Կարծում եմ, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի լարվածությունների նվազման ուղղությամբ: Ինչ վերաբերում է միջնորդական ջանքերի հարցում Իրանին օգնություն տրամադրելուն, ապա այդ հարցը պետք է ուղղել անմիջապես իրանցի մեր գործընկերներին»,- ասել է Ջաղարյանը՝ հավելելով, որ իրանյան կողմը, այնուամենայնիվ, առայժմ չի դիմել Ռուսաստանին միջնորդի դեր ստանձնելու հարցով:











































