Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ. Զարուհի Փոստանջյանը Կարո Փայլանին հրավիրում է Հայաստան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր բաց նամակ է հղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանի՝ վերջինիս կոչ անելով գալ Հայաստան եւ ելույթ ունենալ Ազգային ժողովում: Ստորեւ նամակը ներկայացվում է ամբողջությամբ.

«Սիրելի Գարո, եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը:

Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ և քո, մեր բոլորիս Արևմտահայաստանի քաղաքակրթությունը և կոտորել հայ ժողովրդին ցեղասպանության միջոցով, թեպետ նրան, որ իրականացվեց, այնուամենայնիվ, չկարողացան մեզ վերացնել: Հրաշքով կենդանի մնացած մեր պապերը և տատերը պայքարեցին ու ապրեցին` կյանք տվեցին հայ ժողովրդի նոր սերնդին:

Ես և դու, լինելով այդ հրաշքով փրկված պապերի և տատերի չորրորդ սերունդը, պետք է ծնվեինք 1972-ին: Երկուսիս նախնիները, անկախ միմյանցից լինելով Խարբերդի նահանգից և անոր ոսկե քաղաքներից` Մալաթիայից ու Արաբկիրից, մեզ փոխանցեցին հանձնառություն` պահանջել արդարություն: Երբ մենք ծնվեցինք, կարծում եմ` մեր ծնողքը չէին կարող պատկերացնել, որ երբևէ խորհրդարանական հարթակից, դու` Թուրքական պետության, ես` Հայկական, պետք է պահանջենք արդարություն, պետք է պահանջենք դատապարտում:

Եղբայր, քո կողմից լռության խախտման շնորհիվ Մայր Արաքսի այս ափից` Արարատյան սրբազան հողից նույնպես գալու է արձագանք, որը տարածվելու է ողջ Հայկական բարձրավանդակով: Մեզանից հատված և զատված, դեռ չիմացության մեջ գտնվողները նորից հայանալու են, նորից մեր սրբազան Եփրատը հայերեն է երգելու, Տավրոսը հայերեն է խոսելու և Մհերի Դուռը բացվելու է:

Եղբայր, դու ապրում ես Պոլսում` մեր պապերի մայրաքաղաքում, ես ապրում եմ Երևանում` ներկայիս հայկական մայրաքաղաքում, ունենք նաև ազատագրված հայկական մայրաքաղաք Ստեփանակերտ, մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, դու պետք է գաս Երևան և Ստեփանակերտ: Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը: Պետք է հղես ուղերձդ Արագածի լանջերից դեպի սրբազան Արարատ: Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում