Վրաստանի նախագահը Բաթումիի մոտակայքում գտնվող Բոբոքվաթիի իր նստավայրը տրամադրել է ռուս-վրացական պատերազմում զոհվածների ընտանիքների հանգստյան տան վերածելու համար:
Ինչպես լրագրողներին հայտնել է նախագահը, ինքն արդեն ստորագրել և կառավարություն է ուղարկել համապատասխան հրամանը:
«Ես բազմիցս ասել եմ, որ այդ տունը զոհվածների ընտանիքների հանգստի համար հիանալի վայր կդարձնեմ, և այսօր իրականացնում եմ իմ խոստումը»,- ասել է նա:
Սաակաշվիլին նշել է, որ այս նստավայրում կհանգստանան զինվորականները և նրանց ընտանիքների անդամները:
«Սա հանգստյան տուն կդառնա զինվորականների համար, ովքեր ամենից շատն են արժանի հանգստանալու համար հիանալի տեղ ունենալուն»,- նշել է նա:










































