ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի 2017-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, դիմելով Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանին, հարցրեց. «Հետագայում ամբողջ բյուջեն է լինելու ձեր ուսումնասիրության առարկան, չե՞ք համարո՞ւմ, որ այս ներկայացումը անտեղի է: Գաղափարը այն պետք է լինի, որ բոլոր բյուջետային ծրագրերը պետք է դառնան ձեզ համար ստուգման առարկա: Հիմա մինչև 2017-ն այս ներկայացված ծրագրո՞վ ենք աշխատելու և 2018-ից ե՞նք փոխելու:
Մանրամասները՝ տեսանյութում:









































