Մառախլապատ Ալբիոնի 52-ամյա բնակիչ Մեթ Մաքքոունը յուրօրինակ ռեկորդ է սահմանել: Նրան հաջողվել է սուպերմարկետի սովորական սայլակը վերածել ինովացիոն տրանսպորտային միջոցի, որը կարելի է «վարել» 113 կմ/ժ արագությամբ: Այս մասին հաղորդում է Oranje News-ը:
Յուրօրինակ սայլակի փորձարկումները տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի Էլվինգթոն քաղաքի օդանավակայանում:
Սայլակը ռեակտիվ դարձնելու համար նա այն «զինել է» «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի անիվներով, ինչպես նաև մոտոցիկլետի և ուղղաթիռի շարժիչներով:
Մաքքոունն արդեն դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքին՝ իր ձեռքեբերումը արձանագրելու համար:









































