Այսօր ԱԺ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 205 հոդվածում, որը վերաբերում է հարկը տուրքը, պարտադիր այլ վճարը չվճարելուն:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ինքը կողմ է հոդվածի խմբագրված տարբերակին և նախագիծը համարեց բավարար մշակված:
Նա նաև նշեց, որ եթե քրեական պատասխանատվությունը հանում ենք, ուրեմն հարկային մարմինները պետք է ավելի շատ մտնեն ընկերություններ և ստուգումներ իրականացնեն: «Քրեաիրավական պատասխանատվության ահով ու սարսափով կանխվում է այդ փաստաթղթերի դիտավորյալ չներկայացնելը, կեղծ ներկայացնելը և այլն»:
Ինչ վերաբերում է քրեական պատժին, պատգամավորը նշեց, որ կողմ կլինի, եթե տուգանքի շեմը 6 մլն-ից լինի, ոչ թե 4-ից. «Ըստ էության, մենք սրանով համաներում ենք հայտարարում: Արդեն կայացված դատավճիռները պետք է վերանայվեն, որովհետև քրեական օրենսգիրքը մեղմացնում է այդ խնդիրների համար պատասխանատվությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































