Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, նշեց. «Մամուլում նշվեց, որ մինչև 4 միլիոնի դեպքում ողջունելի է, որ վարչական պատասխանատվության ենթարկվի տվյալ անձը կամ իրավաբանական անձը. արդյո՞ք շատ խիստ չեք համարում 3-5 տարի ազատազրկումը՝ այսինքն՝ քրեական պատասխանատվության այդ չափը՝ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում»:
«Նախկինում համաձայն չէի լինի՝ հաշվի առնելով պրակտիկան: Հիմա այլընտրանք կա՝ դատարանի համար «մկրատ» կա՝ տուգանք՝ 2 հազարապատիկից 3 հազարապատիկի չափով կամ ազատազրկում 3-5 տարի ժամկետով, այսինքն՝ դատարանին թղնված է այլընտրանք՝ ՝որոշելու արարքի հանրային վտանգավորության բնույթը: Դատարանը կորոշի քրեաիրավական տուգանքո՞վ պատժել, թե՞ ազատազրկմամբ»,- պատասխանեց Ա. Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































