Friday, 12 06 2026
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես

Գյուղնախարարը Լոռու մարզի գյուղապետերին կարգադրել է բարձրացնել անտառների պաշտպանունակությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Վարդաբլուր համայնքից: Գյուղնախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի շուրջ 60 գյուղացիական մանր տնտեսությունների միավորմամբ ստեղծված «Սերմնաբույծ» ընկերություն և ծանոթացել աջակցության ծրագրով գյուղացիներին տրամադրված ցորենի սեմացուի վերադարձելիության աշխատանքներին, հետևել զտմանը, ախտահանմանն ու պարկավորմանը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նորաստեղծ ընկերության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել պետական աջակցության ծրագրերի մասով՝ ասելով, որ իրենց աշխատանքն ավելի կազմակերպված է դարձել, տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներն արդեն կարգավորվում են՝ արտադրությունից մինչև իրացում:

Նախարարն ի պատասխան ասել է, որ պետական աջակցության ծրագրերը կշարունակվեն և որպեսզի դրանք ավելի արդյունավետ և հասցեական լինեն, հարկ է, որ համայնքի բոլոր տնտեսությունները միավորվեն կոոպերատիվում:

Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ գոհ է համայնքի հացահատիկի սպասվելիք բերքի ցուցանիշներից, հատկապես, որ մարզի ցանքատարածությունները հիմնականում անջրդի են և հաջողվել է ստանալ հեկտարից միջինը 40-45 ցենտներ բերք, այն դեպքում, երբ մարզային միջին ցուցանիշն այս տարի 32 ցենտներ է:

Նույն համայնքում նախարարը հետևել է նաև կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին:

Տաշիրի տարածաշրջանում գյուղնախարարն այցելել է հացահատիկի դաշտեր, ծանոթացել է ձեռք բերված նոր գյուղտեխնիկային, իսկ «Բոզոյան» ընկերությունում գնահատել հացահատիկի նորակառույց պահեստի հնարավորությունները և նրա սեփականատերերին առաջարկել զբաղվել նաև խոզաբուծությամբ, օգտագործել նույն ընկերության ուժերով կառուցված սպանդանոցը:

Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Տաշիրի տարածաշրջանի պանրի արտադրամաս, որտեղ ծանոթացել է արտադրության պայմաններին ու հզորություններին:

Ի դեպ, Լոռու մարզում բավականին աճ կա անասնաբուծության ոլորտի ցուցանիշներում: Ընդհանուր հաշվով տավարի գլխաքանակն ավելացել է 9,2 տոկոսով և կազմել 82 հազար գլուխ, որից կովերինը՝ 40 հազար գլուխ: Ոչխարներինը 32.2 հազար է, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցել է 3.5 հազարով: Նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզպետարանում նաև անցկացրել է խորհրդակցություն մարզի համայնքապետերի մասնակցությամբ:

Գյուղնախարարն իր խոսքում նշել է, որ Լոռու մարզում այս տարի 3500 հա չմշակված վարելահողեր մտել են շրջանառության մեջ, որից 1500 հա-ի վրա կատարվել է ցորենի ցանք:

Նախարարը գյուղապետերի ուշադրությունն ուղղել է նաև ապօրինի անտառահատումներին և կարգադրել, որպեսզի բարձրացնեն անտառների պաշտպանունակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում