Մոտակա ժամանակներս Բաքվում կանցկացվի ադրբեջանա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որում կքննարկվի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր։ Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։
Դիվանագետը նաև հաղորդել է, որ Ուկրաինայից Բաքու է մեկնելու մեծ պատվիրակությունը։ «Բոլոր ժամանակներոմ ռազմա-տեխնիկական համագործակցությունը կարևոր տեղ է հատկացրել մեր երկրների հարաբերություններում։ Դա փոխադարձ վստահության ցուցանիշ է։ Մենք Ադրբեջանին ենք դիմելու որոշ տեսակի զենքեր Ուկրաինա արտահանելու հարցով»,-հայտարարել է դեսպանը։









































