«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը իր հիասթափությունն է հայտնել այն առթիվ, որ «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանը չտեղափոխվեց իրենց ակումբ:
«Ցավում եմ, որ նա չեկավ, քանի որ Վիլիանի տրանսֆերը հիանալի ձեռքբերում կլիներ ակումբի համար: Այս որոշումը կապված չէ ֆուտբոլային հարցերի հետ, ու ես չեմ ուզում խոսել մանրամասների մասին»,- նշել է Ռոջերսը:
Հիշեցնենք, որ բրազիլացի խաղացողի տրանսֆերը ձեռք բերելուն շատ մոտ են «Տոտենհեմ»-ն ու «Չելսի»-ն, ու սպասվում է, որ մոտ ժամանակներս հայտնի կդառնա նրա հաջորդ ակումբը:









































