Սիեթլի դաշնային դատարանի որոշումը ԱՄՆ անվտանգությունը դրել է սպառնալիքի տակ, քանի որ այն խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը։ Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։
«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը (Ջեյմս Ռոբարտ) կարող է մեր երկիրը դնել նման սպառնալիքի տակ։ Եթե ինչ-որ բան պատահի, ապա մեղավոր կլինի նա և դատական համակարգը»,-գրել է նախագահը։
Թրամփի խոսքով՝ ինքը հրահանգել է Ազգային անվտանգության նախարարությանը իրականացնել երկիր ժամանող անձանց շատ մանրակրկիտ ստուգում։









































