Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղևորվել է Մեծ Բրիտանիա՝ խոստանալով օրակարգում գլխավոր տեղ տրամադրել ընդդեմ Իրանի միջազգային հանրությունում միասնական ճակատի ձևավորման հարցին։
Թռիչքից առաջ նա հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի նոր ղեկավարներն ավելի կոշտ դիրքորոշում կզբաղեցնեն Իրանի նկատմամբ, քան նրանց նախորդները, ովքեր արհամարհել են Իսրայելի կոչերը։
Ծրագրվում է նրա հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ։
Բանակցությունները Լոնդոնում տեղի կունենան երկուշաբթի, իսկ փետրվարի 15-ին Նեթանյահուն, ինչպես սպասվում է, Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։








































