Ընդհանուր եվրոպական պաշտպանությունը պահանջում է համագործակցության ամրապնդում Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի միջև։ Այս մասին Messaggero թերթի հետ հարցազրուցում ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին։
«Եվրոպական պաշտպանությունը պետք է ներկայացվի միասնական բլոկով ինչպես ՆԱՏՕ-ի ներսում, այնպես էլ դրանից դուրս։ Անհրաժեշտ է «պաշտպանական շենգեն»՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի միջև համագործակցության ամրապնդման հաշվին»,-ասել է նա։
Նրա կարծիքով՝ եվրոպական պաշտպանությունը պետք է ամրապնդվի անկախ ՆԱՏՕ-ից և դաշինքում ԱՄՆ-ի դերից։ Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որպեսզի Եվրոպան միասնական լինի պաշտպանական ռազմավարությունում։











































