Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մինչև հունիսի 30-ը երկարացրել է իշխանություններին հանձնվող գրոհայինների համար համաներման մասին հրամանի գործողությունը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Համաձայն հրամանի՝ զինված անձիք, ովքեր թաքնվում են արդարադատությունից, ազատվում են պատասխանատվությունից, եթե հանձնվում են և զենքը տալիս իրավասու դատական մարմիններին կամ ոստիկանությանը։









































