ԵՄ-ն կարող է մարտի կեսին ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի և Ուկրաինայի 100 քաղաքացիների դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին Բրյուսելում:
ԵՄ պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում և եվրոպական պետությունների տարածք մտնելու արգելք:
2014 թ. ԵՄ-ն Ուկրաինայում իրադարձությունների և Ռուսաստանին Ղրիմի բռնակցման հետ կապված՝ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ և բազմիցս ընդլայնել և երկարաձգել է դրանք: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է ավելի քան 150 մարդ և մի քանի տասնյակ իրավաբանական անձ: Ոլորտային պատժամիջոցները գործում են ռուս ֆինանսական, նավթարդյունաբերական և պաշտպանական կառույցների նկատմամբ:








































