Հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը ծրագրում է աքսեսուարների սեփական հավաքածու թողարկել: Երգչուհին կհամագործակցի ֆրանսիական Bugatti ավտոկոնցեռնի հետ, հայտնում է newsyou.info-ն:
Հենց Bugatti-ի հետ իր համագործակցությունը Դիոնը բացատրել է նրանով, որ նրանց կիրքը նորաձևության նկատմամբ նույնիպիսին է, ինչպիսին իրենն է: Հավաքածուում երգչուհին մտադիր է արտացոլել իր գործնականությունը, զգացմունքայնությունը և ձգտումը բարձրագույն որակի:
Նախնական տվյալներով՝ երգչուհու աքսեսուարների շարքը բաղկացած կլինի 200 առարկայից, այդ թվում՝ պայուսակներ, ճամպրուկներ, կաշվե իրեր: Նմուշների դիզայնի և գնի մասին մանրամասներ հայտնի չեն: Աքսեսուարների հավաքածուն կներկայացվի այս տարվա սեպտեմբերին:
Երգչուհին պատրաստվում է շուտով սեփական ապրանքանիշ ստեղծել:









































