«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն օրերս հայտարարեց, որ «Ժառանգությունը» միաժամանակ բանակցություններ է սկսելու «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ քննարկումների սկզբնական փուլում ներգրավված էր նաև «Ժառանգությունը»:
Դ. Խաժակյանն ընդգեց, որ «Ելք»-ի համար զարմանալի է երկընտրանքը՝ իրենց ու օհանյանական դաշինքի միջև. «Այժմ, երբ հայտարարում են պաշտոնական բանակցություններ սկսելու մասին, մեզ համար առնվազն զարմանալի է, որ «Ժառանգություն»-ը նույն հարթության վրա է դնում «Ելք» դաշինքին և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող միավորմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: