Monday, 22 06 2026
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին

Լոռիում ծանր հանցագործությունները նվազել են, գողության դեպքերը` աճել (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը լրագրողներին ներկայացրեց մարզում տիրող քրեական իրավիճակը, անդրադարձավ նաև իրեն մտահոգող երևույթներին: Ըստ այդմ` 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` մարզում հանցավորության վիճակը ընդհանուր առմամբ կայուն է: Կայուն ասելով` դատախազը նկատի ունի հանցագործությունների ընդհանուր թիվն ու որակական կառուցվածքը:

Դատախազ Ղարախանյանի խոսքով` Լոռիում հանցագործությունների բացահայտման տոկոսը բավականին բարձր է. հանրապետությունում բացահայտման միջին տոկոսը 80,4 է, Լոռիում` 93,4:

Ակնհայտորեն նվազել է միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Բացակայում են ավազակության և կողոպուտի դեպքերը: Գրանցվել է սպանության 1 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնպես 1 դեպք էր գրանցվել), նվազել են սպանության փորձերը: Անցյալ տարի սպանության 2 փորձ էր եղել, այս տարի սպանության փորձի ոչ մի դեպք չի գրանցվել:

Դատախազին բնակարանային գողության դեպքերն են մտահոգում, որոնց քանակը բավականին շատ է: Բայց, ըստ նրա, դա ոչ միայն Լոռիում է տարածված հանցատեսակ, այլև ամբողջ հանրապետությունում: Միաժամանակ, որպես դրական հանգամանք՝ նշում է, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ մարզում վնասազերծվել է 10-ից ավել բնակարանային գողություններ կատարած հանցավոր խումբ:

Դատախազը մտահոգված է նաև Լոռիում տարածված` առողջությանը վնաս պատճառելու հանցագործություններով: Վերջին տարիների վիճակագրությամբ` կիսամյակի ընթացքում ընդհանուր հանցագործությունների թվում շուրջ 100-ը մարմնական վնասվածքի պատճառմամբ դեպքեր են, մեծ մասը` դանակի գործադրմամբ:

«Այստեղ մի լուրջ հիմնախնդրի ենք առնչվում. ունենք իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր: Մարդկանց մտածողությունը պետք է փոխվի այդ առումով: Ինչպե՞ս կարելի է արդարացնել կամ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն հանգամանքը, որ այս դանակահարությունների մեծ մասը իրար հետ մի սեղանի շուրջ հաց ուտելուց հետո է տեղի ունենում կամ սեղանի շուրջ: Սա լուրջ մտահոգիչ բան է: Այսինքն` մենք կենցաղավարության խնդիր ունենք: Հաց ուտելը ընդամենը կշտանալու պրոցես չէ: Բոլորս էլ գիտենք՝ մանավանդ լոռեցիները և՛ իրենց հյուրասիրությամբ, և՛ իրենց նիստուկացով հացի, ճաշկերույթի արժեքն իմացող մարդիկ են, բայց այսօր առնչվում ենք մի ծանր իրականության, երբ մարդիկ նստում են, մի բաժակ բան եմ խմում, իրար ծնողների, իրար հարազատների կենաց են խմում, հետո նույն սեղանի շուրջ դանակահարում են մեկը մյուսին:

Ցավոք սրտի, ունենք նաև կյանքից զրկելու դեպքեր: Սպորտային համազգեստով տղամարդը չի կարող դանակ կրել, այդ 2 երևույթն արդեն իրար չեն համապատասխանում: Իսկ Վանաձորը տարիներ շարունակ հայտնի է իր սպորտային կեցվածքով, սպորտային քաղաք լինելով, տվել ենք լավ մարմնամարզիկներ: Սպորտային համազգեստի պատիվ իմացողը դանակով ման կգա՞»:-մտահոգություն հայտնեց Հակոբ Ղարախանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում