Thursday, 02 07 2026
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը

Հանրային խորհրդի ներկայացուցիչներ հանդիպել են մշակույթի նախարարի հետ

Հանրային խորհրդում փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Ինչպես  տեղեկացրին Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով:

Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Արմեն Ամիրյանը շեշտել է ոլորտը կապիտալիզացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա իր հերթին կնպաստի մշակույթի աշխուժացմանն ու զարգացմանը: Ներկայացնելով ոլորտի նորարարությունները՝ Ամիրյանը կարևորել է, օրինակ, տոմսերի ձեռքբերման առցանց համակարգի ներդրումը, պատմամշակութային հուշարձանների տարածքներում վիրտուալ համակարգերի տեղադրումը և այլն: Նախարարի խոսքով՝ կարևոր ծրագիր է նաև համահայկական հարթակների ձևավորումը, որի վառ դրսևորումը համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումն էր: Ամիրյանն ընդգծել է, որ այդ գործընթացին զուգահեռ նախաÖ �արությունը փորձում է նաև, ըստ երկրների, հաշվառում կատարել սփյուռքում հայկական մշակութային պոտենցյալը գնահատելու նպատակով:

Խոսելով նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի մասին, որով այս տարի մարզերում նախատեսվում է իրականացնել շուրջ 426 միջոցառում, Ամիրյանը հույս է հայտնել, որ այն ոչ միայն կաշխուժացնի մարզային պասիվ մշակութային կյանքը, այլև կվերականգնի մշակութային ենթակառուցվածքներն ու կստեղծի նոր հնարավորություններ մարզերում: Նախարարը ներկայացրել է նաև ժամանակակից թանգարանների ստեղծման ծրագիրը, որով նախատեսվում է ունենալ հայկական ռազմարվեստի, կերպարվեստի, գորգարվեստի, գինու, տիկնիկների, անգամ ստորջրյա թանգարաններ:

Որպես առաջնահերթություն՝ ներկայացվել են նաև կինոարվեստին վերաբերողբարեփոխումները. նախարարը ցավով արձանագրել է, որ Հայաստանում այսօրկինեմատոգրաֆիան բավականին թույլ վիճակում է, և այն վերականգնելու ու զարգացնելուուղղությամբ անհրաժեշտ են գործուն քայլեր: Կարևորվել է հատկապես «Կինոյի մասին»օրենքի նախագծի մշակումը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Նախարարությունը քննարկում է նաև Հայաստանը արտասահմանյան կինոարտադրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գրահրատարակչության ոլորտի խնդիրներին: Այստեղ, ըստ նախարարի, միանգամայն նոր մոտեցումներ են ներդրվել, որտեղ ամրագրված է բացառապես որակյալ գրքեր հրատարակելու և ընթերցողներին պահանջված գրականություն հասցնելու սկզբունքը: Ինչ վերաբերում է պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, Ամիրյանը նշել է, որ հուշարձանների հիմնանորոգման և ամրացման հին մոտեցումները նույնպես վերանայվել են, և այժմ ամեն տարի ընտրվելու է հուշարձանների որոշակի խումբ, որն ամբողջությամբ նորոգվելու է կամ ամրացվելու, որից հետո միայն ընտրվելու է հաջորդ խումբը:

Հանրային խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի խնդիրների և անելիքների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվության տրամադրման և ծավալուն ծրագրեր իրականացնելու պատրաստակամության համար: Անուհետև Հանրային խորհրդի անդամները մատնանշել են մի շարք հիմնախնդիրներ, ներկայացրել առաջարկներ՝ կարևորելով հատկապես մշակութային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը: Հանրային խորհրդի կողմից բարձրացված հարցերը վերաբերել են ոչ միայն ընդհանուր խնդիրների, ինչպիսիք են մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների, նոր օրենքներ ի ընդունման, երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգի մշակման, հեռուստաեթերի մաքրման և բարձր չափորոշիչների ներդրման, կրթության և մշակույթի փոխկապակցված ծրագրերի իրականացման, էկոլոգիական մշակույթի ձևավորման անհրաժեշտությանը և այլն: Հնչել են կոնկրետ հարցեր ու առաջարկներ՝ կապված, օրինակ, դպրոցներում ֆիլհարմոնիկ նվագախմբերի և երգչախմբերի ձևավորման, էժանագին ու անբովանդակ սերիալների փոխարեն պետականորեն մշակված և հստակ գաղափարախոսություն պարունակող գեղարվեստական ֆիլմերի նկարահանման անհրաժեշտության հետ, պատմամշակութային հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակներում առկա աղաղակող անճշտությունների վերացման, անգամ ՀՀ պետական օրհներգին ու զինանշանին առնչվող հարցեր:

Արմեն Ամիրյանը կարևորել է Հանրային խորհրդի կազմում ընդգրկված անձանց դիտարկումներն ու առաջարկները բարձրացված խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ իր ներկայացրած ծրագրերի իրականացման գործում ակնկալում է նաև Հանրային խորհրդի աջակցությունը:

Վազգեն Մանուկյանն, ամփոփելով հանդիպումը, շնորհակալություն է հայտնել մշակույթի նախարարին մեծածավալ աշխատանքների մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ դրանք հաջողությամբ կիրագործվեն՝ նպաստելով Հայաստանում մշակութային միջավայրի բարելավմանն ու հայ մշակույթի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում