ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսնինը՝ Ջարեդ Քուշները, կանխել են ԼԳԲՏ-հանրության պաշտպանությանն ուղղված նախկին նախագահ Բարաք Օբամայի ծրագրերի չեղարկումը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Թրամփի համար պատրաստվել էր փաստաթուղթ, որը կչեղարկեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց պաշտպանության հրամանը, սակայն դուստրն ու փեսան հասել են այն բանին, որպեսզի այն չհայտնվի ամերիկացի առաջնորդի սեղանին։
Աղբյուրների խոսքով՝ ընտանեկան զույգի ազդեցությունն առկա է նաև նրանում, որ Թրամփը խոստացել է շարունակել հարգանք և աջակցություն դրսևորել սեռական փոքրամասնությունների իրավունքներին։
Նշվում է, որ ամերիկացի կրոնական պահպանողականները հույս ունեն, որ Թրամփը շուտով կչեղարկի Օբամայի այդ հրամանը։











































