Sunday, 05 05 2024
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն

Քյավառցին ընկերների հետ դպրոցից առևանգել է քննության եկած 17-ամյա աշակերտուհուն

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Հ.-ի ու նրա չորս ընկերների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:

Արագացված ընթացակարգով դատական քննությամբ հաստատված է համարվել հետևյալը. 21-ամյա Աշոտ Հ.-ն նախնական համաձայնության է եկել Գավառի բնակիչներ Գուրգեն Ս.-ի, Վոլոդյա Ղ.-ի, Ռոման Դ.-ի ու գանձակցի Հայրիկ Ե.-ի հետ՝ անչափահաս՝ 1999 թվականի փետրվարի 26-ին ծնված, տեղի դպրոցի աշակերտուհի Թագուհուն (անունը փոխված է) ամուսնության նպատակով առևանգելու վերաբերյալ:

Նախապես դերաբաշխում են կատարել: Ռոմանը և Հայրիկը առևանգմանը մասնակցելու էին որպես վարորդներ:

2016 թվականի հունիսի 22-ին, առավոտյան ժամը 9-ն անց 30-ին Աշոտը, Գուրգենն ու Վոլոդյան մտել են այն դպրոց, որտեղ սովորում էր Թագուհին, ու սպասել են առաջին հարկում: Այդ օրը Թագուհին դպրոց էր գալու՝ ավարտական քննություն հանձնելու:

Երբ աղջիկը մտել է դպրոց, Վոլոդյան նրա հետևից փակել է դպրոցի գլխավոր մուտքի դուռը, Աշոտը թիկունքից մոտեցել է Թագուհուն, երկու ձեռքով բռնել է նրա կրծքավանդակից, իսկ Գուրգենը բռնել է աղջկա ոտքերից, և արագ վազքով աղջկան տարել են դեպի դպրոցի մյուս մասնաշենքի մուտքը, դուրս են բերել դպրոցի հետնամաս:

Այդ ընթացքում դպրոցի պահակ Իշխանը տեսել է նրանց, փորձել է խոչընդոտել, բայց նրան հետևից մոտեցել է Վոլոդյան, բռնել ու չի թողել, որ շարժվի:

Երբ Աշոտն ու Գուրգենը Թագուհուն դուրս են բերել, աղջիկը դիմադրել, կտրուկ շարժումներ է արել, տղաները չեն կարողացել նրան պահել ու վայր են գցել:

Աշոտի խնդրանքով Վոլոդյան բաց է թողել դպրոցի պահակին, մոտեցել ու բռնել է Թագուհուն, այդ ընթացքում պահակին բռնել է Աշոտը:

Հետո առևանգողները աղջկան մոտեցրել են դպրոցի հետնամասում՝ փողոցում իրենց սպասող Հայրիկ Ե.-ի վարած մեքենային: Բաց դռնից աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին:

Այդ ժամանակ մոտակա տներից մեկի բնակիչներից մեկը, ինչպես նաև դպրոցի պահակը մոտեցել են մեքենայի աջ մասին, փորձել են խանգարել առևանգմանը, բայց չեն կարողացել հաղթահարել առևանգողների դիմադրությունը:

Անչափահաս աղջկան առևանգելով՝ տեղափոխել են Գավառի նախկին կաբելի գործարանի մոտ, ստիպողաբար նստեցրել են այնտեղ սպասող Ռոման Դ.-ի վարած մեքենան և տեղափոխել են Սևան քաղաքի ափամերձ քոթեջները, որտեղ աղջկան պահել են մինչև հունիսի 24-ի գիշերվա ժամը 1-2-ի սահմանները:

Աշոտը այդ ամբողջ ընթացքում փորձել է համոզել աղջկան, որ նա ամուսնանա իր հետ, բայց աղջիկը մերժել է, ի վերջո նրան վերադարձրել են տուն:

Աշոտին, Գուրգենին,Վոլոդյային, Ռոմանին ու Հայրիկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Տուժող աղջկա հայրը հայտնել է, որ դուստրն ամուսնացել է այլ անձի հետ, ընտանիք է կազմել, իրենք ամբաստանյալներից բողոք, պահանջ չունեն, հաշտվել են նրանց հետ:

Ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին էլ մեղավոր է ճանաչել,  դատապարտել է 4-ական տարի ազատազրկման, բոլորի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու յուրաքանչյուրի համար սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ խնդրելով երեք ամբաստանյալների՝ անչափահաս աղջկան բռնած ու նրա առևանգումը իրականացրած Աշոտի, Գուրգենի ու Վոլոդյայի մասով  պայմանական դատապարտության կիրառումը վերացնել, այդ երեքին դատապարտել իրական ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում