Ամերիկացիների գրեթե մեկ երրորդը համարում է, որ անհրաժեշտ է քրիստոնյա լինել «իսկական ամերիկացի» լինելու համար: Այդ մասին հայտնում է NBC News-ը հղում կատարելով Pew հետազոտական կենտրոնի կողմից կատարված հարցմանը:
Ամերիկացիների 32%-ը քրիստոնեությանը հետևելը համարում է շատ կարևոր ազգային ինքնության համար:
«Քրիստոնեական մեծամասնություն ունեցող երկրում հասարակությունը բաժանվել է, անհրաժե՞շտ է արդյոք քրիստոնյա լինել ամերիկացի համարվելու համար: Հարցվածների մի մասը ասում է, որ դա շատ կարևոր է, իսկ մյուս մասը, որ ոչ»,-ասում են հետազոտողները:
Հետազոտողները պարզել են նաև, որ ԱՄՆ-ում ծնված լինելու փաստը ազդում է մարդկանց գիտակցության մեջ «իսկական ամերիկացի» համարվելու վրա:
Ավելի վաղ ասվել է, որ Եվրոպայում փախստականները ավելի հաճախ են սկսել քրիստոնեություն ընդունել:












































