Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին սահմանային գոտիների վերականգնման առնչությամբ միջազգային պայմանավորվածությունները խախտելու համար, հաղորդում է RIA Novosti-ն։
«Դուք պատկերացրեք՝ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Եվ ինչ-որ մի նախարար գրչի մի հարվածով խաչ է քաշում բոլոր պայմանավորվածությունների վրա՝ արձակելով իր հրամանը՝ 801, 802, 803: Ես անգամ նշում եմ այդ հրամանագրերի համարները… Նախարարը մի գրչի հարվածով ջնջեց դա: Դա ինչ է, նորմա՞լ է»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը չի տեղեկացրել հանրապետության հետ ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում սահմանային գոտի տեղակայելու որոշման մասին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանային գոտի է սահմանել Բելառուսի հետ սահմանին:









































