Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա իր այցի ավարտին Անկարայում հանդիպել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Մերկելը, մասնավորապես, բանակցություններ է անցկացրել Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը, չի հաղորդվում։
Հինգշաբթի կանցլերը Թուրքիա այցի ընթացքում ընդգծել էր, որ «ընդդիմությունը հանդիսանում է ժողովրդավարության մաս»։










































