Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել թույլ տալ մահաբեր զենքի մատակարարումը Ուկրաինային երկրի արևելքում հարձակողական գործողություններից պաշտպանվելու համար: Թրամփին ուղղված հայտարարությունը և նամակը հրապարակված է քաղաքական գործչի կայքում:
«Ռուսական վերջին հարձակումների և Ուկրաինայի դեմ ապագա ագրեսիայի հեռանկարների լույսի ներքո, ես կոչ եմ անում իրականացնել ձեր ունեցած լիազորությունները, և Ուկրաինային մատակարարել մահաբեր զենք իր տարածքը հետագա խախտումներից պաշտպանելու համար »,- ասված է նամակում:
Մաքքեյնը հակամարտության սրման համար մեղադրել է Ռուսաստանին և աշխարհազորին: Նա նաև կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան չի հրաժարվի Ղրիմի բռնակցումից:
Սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է նորից օգնի ազատ մարդկանց, «տալով մեր ուկրաինացի ընկերներին օգնություն, որի կարիքը նրանք ունեն և որին նրանք արժանի են»:
«Հաշվի առնելով մեր ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի փորձերը, ես ձեզ կոչ եմ անում ընդլայնել ներկա պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ»,- ավելացրել է հանրապետական սենատորը:









































