Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտասվել է տեղի հեռուստաալիքներից մեկի հաղորդման ուղիղ եթերի ժամանակ:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, հաղորդման ընթացքում ընթերցվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկի նամակը:
Լսելով բանաստեղծության տողերը, որն իսլամիստը գրել է ի հիշատակ իր սպանված դստեր՝ Թուրքիայի կառավարության ղեկավարը չի կարողացել զսպել արցունքները և խնդրել է դադարեցնել նկարահանումը:
«Ես զգացի հոր ցավը, որը նույնիսկ չի կարողացել աղոթել իր հանգուցյալ դստեր համար: Ես կարծես տեսա իմ սեփական երեխաներին: Հուսով եմ՝ վշտացած հոր խոսքերը դաս կլինեն ամբողջ աշխարհի համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը:








































